Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Խնդիրն ամենևին Իրանի նոր նախագահի էթնիկ ծագումը չէ

Խնդիրն ամենևին Իրանի նոր նախագահի էթնիկ ծագումը չէ
09.07.2024 | 12:13

Մտահոգություններ են հնչում, թե ծագումով ադրբեջանցի Մասուդ Փեզեշքիանի Իրանի նախագահ ընտրվելով հայ-իրանական հարաբերությունները կարող են փոխվել։ Իրանում իրական իշխանությունը պատկանում է ոչ թե երկրի նախագահին, այլ՝ գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիին, ով 1989 թվականից ղեկավարում է երկիրը։ Խամենեիի հայրը ադրբեջանցի է, մայրը՝ պարսիկ։ Ինչո՞ւ չեք ասում, որ 35 տարի Իրանը ազգությամբ ադրբեջանցի Խամենեին է ղեկավարում։ Իրանում պետականության հազարամյակների ավանդույթներ են գործում, որոնք մշտապես գերակա են՝ անկախ երկրի ղեկավարների ծագումից։

Խնդիրն ամենևին Իրանի նոր նախագահի էթնիկ ծագումը չէ, այլ՝ Հայաստանի, որպես պետություն, ձախողված լինելը, խամաճիկ ղեկավարների միջոցով Հայաստանը դրսի հզոր կենտրոնների կողմից կառավարելը, Հայաստանի պետական շահի ոտնահարումն ու ստորադասումը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4763

Մեկնաբանություններ